Դրամարկղ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Gregsys ծրագրում դրամական միջոցների հետ կատարվող գործողությունները իրականացվում է Գլխավոր մենյու > Դրամարկղ: Այստեղ հնարավոր է տեսնել տվյալ օգտագործողի վրա եղած գումարի մնացորդը:
Դրամարկղում հնարավոր է կատարել հետևյալ գործարքները՝ Եկամտի գործարք, Ծախսերի գործարք, Տեղափոխման գործարք, Հաճախորդների և Մատակարարների հետ փոխհաշվարկի գործարքներ:
Եկամուտի Գործարք հրամանը հնարավորություն է տալիս մուտք անել գումար դրամարկղ նշելով գործարքի նպատակը:
Նշել գումարի քանակը, անվանում(եթե չկա այդ անվանումը ապա ՞Նոր անվանում՞ կոճակով ստեղծել նոր անվանում) և ցանկության դեպքում նշել Մեկնաբանությունը:
Ծախսերի գործարք հրամանը թույլ է տալիս ելք անել դրամարկղի գումարից նշելով գործարքի նպատակը:
Նշել գումարի քանակը, անվանում(եթե չկա այդ անվանումը ապա ՞Նոր անվանում՞ կոճակով ստեղծել նոր անվանում) և ցանկության դեպքում նշել Մեկնաբանությունը: Հարկավոր է որ տվյալ օգտագործողը ունենա բավականին գումար:
Տեղափոխման գործարք մենյուն թույլ է տալիս գումարը տեղափոխել մեկ օգտագործողից(USER-ից) մյուսին:
Նշել գումարի քանակը, անվանում(եթե չկա այդ անվանումը ապա ՞Նոր անվանում՞ կոճակով ստեղծել նոր անվանում), օգտագործողի անունը (այն օգտագործողի անունը ումից պետք ՝է գանձվի նշված գումարը) և ընտրել գործարքի տիպը(Կանխիկ, Կրեդիտ քարտ, Վաուչեր):
Հաճախորդ մենյուն թույլ է տալիս ընտրել, ստեղծել ինչպես նաև խմբագրել հաճախորդի տվյալները:
Նշելով հաճախորդի անունը հասցեն հաշիվը կամ հեռախոսի համարը համակարգը ավտոմատ կգտնի հաճախորդին, իսկ ՞Նոր Հաճախորդ՞ կոճակով հնարավոր է ավելացնել նոր հաճախորդի տվյալները:
Հաճախորդի տվյալներ հրամանով հնարավոր է խմբագրել հաճախորդի ֆինանսական տվյալները, ստանալ տեղեկություն կատարված փոխանցումների մասին, ինչպես նաև կատարել և ստանալ փոխանցումներ:
[Հաճախորդի պարտքը] և [Մեր պարտքը] մենյուն թույլ է տալիս մուտքագրել կամ ելք անել հաշիվներ, որը չի ազդի դրամարկղում եղած գումարի վրա, իսկ [Ստանալ վճարում] և [Կատարել վճարում] գործարքները կատարվում են դրամարկղում եղած գումարից:
Մատակարարներ հրամանով գործողությունները նույնատիպ են Հաճախորդներ հրամանին: