Սեղաններ

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սեղաններ ստեղծելու համար

Գլխավոր մենյու > Կառավարել > Սեղաններ > Սեղանների ցուցակ >Ավելացնել Սեղան

 Լրացնել սեղանի անվանումը և կատեգորիան:

Հնարավոր է նաև սեղանների խմբային ստեղծում՝

Գլխավոր մենյու > Կառավարել > Սեղաններ > Սեղանների ցուցակ >Ավելացնել մի քանի սեղաններ

 

Բացված պատուհանը լրացրեք  հետևյալ ֆորմատով՝

#[Կատեգորիայի անվանում]

[Սեղանի անվանում]

[Սեղանի անվանում]

 

Սեղանների անունները չեն կարող կրկնվել:

Սեղաններ ստեղծելուց հետո հարկավոր է ստեղծել Սեղանի դիտում:

 Գլխավոր մենյու > Կառավարել > Սեղաններ > Սեղանի դիտում  >Ավելացնել Սեղանի դիտում

 

Լրացնել անվանումը և սեղմել [Ընտրեք սեղան] կոճակը:

Ձախ մասից ընտրեք սեղանները և տեղափոխեք աջ մաս: 

Դիտման ռեժիմ դաշտը կարող է ընդունել 2 արժեք ՝ Ավտոմատ և Կարգավորվող:

Կարգավորվող ռեժիմի դեպքում հնարավոր է սեղանները դասավորել սխեմատիկորեն, ինչպես նաև ֆոնին տեղադրել ռեստորանի սխեման: Կարգավորվող ռեժիմի դեպքում բացում ենք ՝

Գլխավոր մենյու > POS

Մկնիկի աջ կոճակի հրամանով ընտրում ենք Խմբագրելու ռեժիմ: Այս ռեժիմում սեղանների դիրքերը և չափսերը կարելի է փոփոխել  ըստ օգտագործողի ցանկության: Այդ փոփոխություններից հետո հարկավոր է դուրս գալ Խմբագրելու ռեժիմից:

Ավտոմատ ռեժիմի դեպքում սեղանները շարվում են հերթականությամբ:

Հնարավորություն կա փոխելու դատարկ, զբաղված և բլոկ ընկած սեղանների գույները:

 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2024 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62, +(374) 95 88-02-62