Տպիչներ և տպիչների կարգավորումներ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Gregsys ծրագրում տպելու գործողությունները կատարվում են տպիչի առաջադրանքներով, որոնք իրենց հերթին ստեղծելու համար հարկավոր է ծրագրում ունենալ տպիչ և տպիչի շաբլոն:
Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տպիչներ >Ավելացնել Տպիչ
Լրացրեք տպիչի անվանումը, ցանկից ընտրեք տպիչի անունը օպերացիոն համակարգում եղած տպիչներից, Տպիչի տիպը դրեք Կարգավորվող տպիչ, իսկ մնացած դաշտի արժեքները թողեք նույնը: Այս գործողությունից հետո Gregsys համակարգում կավելանա տպիչ, որի միջոցով հետագայում կստեղծենք տպիչի առաջադրանք:
Տպիչի շաբլոնը հարավոր է տպվող մասի բովանդակությունը ձևավորելու համար:
Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տպիչի շաբլոններ >Ավելացնել Տպիչի շաբլոն
Լրացրեք շաբլոնի անվանումը: Հետո հարկավոր է լրացնել վերնագրային, տողի, նվերի, անվավերի և ներքևի շաբլոնները (եթե հարկավոր է): Կանոնների հետ կարելի է ծանոթանալ տպիչի շաբլոնի աջ մասում: Լրացուցիչ կանոնները հետևյալն են՝
-
<T> (Title) : Ձևավորում է վերնագրի տող:
-
<F> (Fill) : օրինակ <F>- ստեղծում է տող - սիմվոլներից <F>= ստեղծում է տող = սիմվոլներից.
-
<EB> (Enable Bold) Տպում է bold ռեժիմով մինչև <DB> հրամանը:
-
<DB> (Disable Bold) չեղյալ է անում <EB> հրամանը:
-
<Jxx> (Justified) Հավասարեցնում է տողը ըստ երկու եզրերի:
-
<Cxx> (Center) Նույնն է ինչ <J00> բայց հավասարեցնում է կենտրոնով:
-
<Lxx> (Left) Նույնն է ինչ <J00> բայց հավասարեցնում է ձախ կողմով.
-
<Rxx> (Right) Նույնն է ինչ <J00> բայց հավասարեցնում է աջ կողմով.
- <BEEP> (Beep Sound) Եթե տպիչը ունի ձայնային ազդանշանի հնարավորություն, այս հրամանի դեպքում կտա ձայնային ազդանշան: Սովորաբար այն օգտագործվում է տպիչի շաբլոնի վերջում՝ տեղեկացնելու օգտագործողին, որ ինչ-որ բան է տպվել: Շատ օգտակար է խոհաոցի տպիչների համար:
- <BMPx> Տպում է տվյալ հասցեով նկարը: Օրինակ՝ "<BMP7>C:\logo.bmp" որտեղ 7-ը նկարի չափն է: Հնարավոր է նկարը տպել ձախ, աջ կամ մեջտեղում: Օրինակ `
<L00>
<BMP>C:\logo.bmp
լոգոն կտպի ձախ մասում: <L00>-ն <C00>-ով փոխարինելու դեպքում նկարը կտպվի մեջտեղը, իսկ <R00>-ի դեպքում աջ մասում
- <CLxxxx> Այս հրամանը բաժանում է տպվող հատվածը 4 մասի, տվյալ հարաբերություններով: Օրինակ <CL5122>{NAME} | {QUANTITY} | {TOTAL} | {TOTAL AMOUNT} առաջին մասին կտա տպվող մասի 50%- ը, երկրորդին 10%-ը, երրորդին և չորրորդին 20%: Այս հրաման սակայն <CW5122> - ը կկատարի նույն գործողությունը առանց բաժանող գծերի:
- Բոլոր տողերը
- Միայն նոր տող
- Տողեր խմբավորված բարկոդով
- Տողեր խմբավորված խմբի կոդով
- Տողեր խմբավորված նիշով
- Նոր տողեր ըստ տպիչի տողերի
- Վերջին վճարված տողերը
Այս արժեքներից հիմնականում օգտագործվում են [Բոլոր տողերը] և [Միայն նոր տող] արժեքները: Օրինակ՝ [Բոլոր տողերը] օգտագործվում է հաճախորդին տրվող կտրոն ստեղծելու ժամանակ: [Միայն նոր տող] - ը օգտագործվում է երբ հարկավոր է խոհանոցում պատվերի տպելու կտրոն ստեղծել:
[Կոճակի անվանում] դաշտի արժեքը լրացնելու դեպքում պատվերների էջում կառաջանա այդ անունով կոճակ, որը սեղմելու դեպքում այդ տպիչի առաջադրանքը կաշխատի:
[Ավտոմատ տպել եթե] դաշտի արժեքը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝
- Ձեռքով - Այս արժեքի դեպքում տպիչի առաջադրանքը կաշխատի միայն օգտագործողի կողմից տպիչի առաջադրանքի կոճակը սեղմելու ժամանակ
- Հաշվին ավելացած նոր տողեր - Այս արժեքի դեպքում տպիչի առաջադրանքը կաշխատի ավտոմատ նոր տողեր ավելանալու դեպքում
- Երբ վճարված է - Տպիչի առաջադրանքը աշխատում է երբ հաշվի համար կատարվում է վճարում
Մնացած դաշտերը հետևյալն են՝
- Բլոկ ընկած հաշիվ - տպիչի առաջադրանքի աշխատանքից հետո հաշիվը ընկնում է բլոկ
- Փակել հաշիվը - տպիչի առաջադրանքի աշխատանքից հետո հաշիվը դուրս է գալիս պատվերների ընդունման էջից
- Ցուցադրել POS - ում - պատվերների ընդունման էջում ավելանում է կոճակ, եթե [Կոճակի անվանում] դաշտը դատարկ չէ
- Ցուցադրել վճարման էջում - վճարման էջում ավելանում է կոճակ, եթե [Կոճակի անվանում] դաշտը դատարկ չէ
- Միշտ հանել հարկերը - տպում է միայն այն տողերը, որոնք առանց հարկերի են
- Միայն հին հաշիվների համար - տպիչի առաջադրանքը կգործի միայն հին հաշիվները նաելիս
Հնարավոր է նշել, որպեսզի ավտոմատ աշխատի տպիչի առաջադրանքը կանխիկ, կրեդիտ քարտ և վաուչեր վճարման տիպերի համար:
Այնուհետև պետք է Տպիչի ցուցադրում մասում ավելացնել տողեր, որոնցից կախված կորոշվի ինչ պայմանների պիտի բավարարեն տպվող տողերը և որտեղ պիտի տպվեն այդ տողերը: Այդ դաշտերը հետևյալն են՝
- Պահեստ - Ֆիլտրում է ըստ պահեստի
- Նիշ - Ֆիլտրում է ըստ հաշվի նիշի
- Բարից է - Ֆիլտրում է ըստ բարի կամ խոհանոցի
- Ապրանքի խումբ - Ֆիլտրում է ըստ ապրանքի կատեգորիայի
- Ապրանք - Ֆիլտրում է ըստ ապրանքի
- Տպիչ - Ցույց է տալիս թե որ տպիչով են տպվելու տվյալ տողերը
- Տպիչի շաբլոն - Ցույց է տալիս թե որ տպիչի շաբլոնով են տպվելու տվյալ տողերը
Տպիչի առաջադրանքը ստեղծելուց հետո հարկավոր է այն ավելացնել տերմինալի մեջ:
Գլխավոր մենյու > Կառավարել > Կարգավորումներ > Տերմինալներ > Խմբագրել Տերմինալ
Սեղմեք [Ընտրեք տպիչի առաջադրանքը] կոճակը:
Ձախ մասից տեղափոխեք աջ մաս տպիչի առաջադրանքը, որից հետո այդ առաջադրանքը ակտիվ կդառնա տվյալ տերմինալի համար: