Մոդիֆիկատորներ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մոդիֆիկատորներ օգտագործման օրինակները GREGSYS ծրագրում հետևյալն են՝
1)Համբուրգերի հետ ցանկից արագ կարող է ընտրվել Կոկա Կոլա, Ֆանտա կամ Սպրայտ ըստ հաճախորդի ցանկության:
2)Պիցցաի ստանդարտ բաղադրատոմսին հնարավոր է ավելացնել կրկնակի պանիր կամ խոզապուխտ:
3)Կերակրատեսակի բաղադրատոմսի մեջ հնարավորություն է տալիս ավելացնել նախորոք ստեղծված կիսաֆաբրիկատը:
Դիտարկենք կիսաֆաբրիկատի օրինակը:
Ունենք կիսաֆաբրիկատ խմոր որը կարող է օգտագործվել տարբեր պիցցաներում:
Նախ հարկավոր է ավելացնել խմոր կիսաֆաբրիկատը ապրանքների ցանկում (ցանկալի է 1կգ համար)
Այնուհետև հարկավոր է ավելացնել հենց մեդիֆիկատորը
Գլխավոր մենյու > Կառավարել >Ապրանքներ>Մոդիֆիկատորի խմբեր > Ավելացնել մեդիֆիկատոր:
Լրացնում ենք մոդիֆիկատորի խմբի անվանումը, Մոդիֆիկատորներ բաժնում ընտրում ենք ապրանքը (Տվյալ դեպքում պիցցաի խմորը) և լրացնում ենք մոդիֆիկատորի անվանումը(հիմնականում անվանումը համընկնում է ապրանքի անվան հետ): Եթե Գին բաժնում գրենք գինը ապա այն կազդի հիմնական կերակրատեսակի գնին (կիսաֆաբրիկատների դեպքում գինը մնում է 0): Ըստ նշանակության նշեք դաշտերը:
Նշվող դաշտերի Նշանակությունը:
1. <<Պարտադիր>> դաշտը ընտրելու դեպքում, վաճառքի ժամանակ հնարավոր չի լինի ընտրել մոդիֆիկատորը (հիմնականում օգտագործվում է կիսաֆաբրիկատների դեպքում):
2. <<Եզակի ընտրություն՚՚>> գործում է երբ առկա է մի քանի մոդիֆիկատորներ, որի շնորհիվ հնարավոր է ընտրել այդ մի քանի մոդիֆիկատորներից միայն մեկը:
3.<<խմբային ընտրություն՚՚՚՚>> դաշտը թույլ է տալիս ընտրել մոդիֆիկատորը մեկ և ավելի անգամ:
4. <<Ավելացնել փոփոխվող գինը ապրանքի գնին>> հիմնական կերակրատեսակի գնին ցույց է տալիս մոդիֆիկատորի գինը
5. <<Ցույց չտալ տպվող հաշիվներում>> նշելու դեպքում տպիչում չի տպվի մոդիֆիկատորի անվանումը (հիմնականում օգտագործվում է կիսաֆաբրիկատների դեպքում)::
6.<<Ցույց չտալ հաշիվներում>> նշելու դեպքում պատվերի դաշտում մոդիֆիկատորը չի երևա:
(հիմնականում օգտագործվում է կիսաֆաբրիկատների դեպքում):
Մոդիֆիկացիան պատրաստ է մնում է այն ավելացնել ապրանքին
Գլխավորմենյու > Ապրանքներ> Ապրանքների ցանկ >Խմբագրել ապրանք
<<Հատկության Խումբ>> (անվան տողում ընտրել մոդիֆիկատորը և դնել գործակիցը):
Մեր օրինակի համաձայն տվյալ պիցցաի վաճառքի ժամանակ պահեստից կհանի բացի իր հիմնական բաղադրատոմսի քանակից նաև պիցցաի խմորի բաղադրատոմսի բաղադրիչնորը ըստ գործակցի:
Ապրանքի Նշումներ
Ապրանքի նշումներ բաժինը թույլ է տալիս վաճառքի ժամանակ կատարել հավելյալ նշումներ կամ ընտրել արդեն առկա նշումը: Օր՝Օգտագործվում է հիմնականում երբ անհրաժեշտ է լինում խոհարարին կամ բարմենին տալ հավելյալ ինֆորմացիա:
Գլխավոր մենյու > Կառավարել >Ապրանքներ>Ապրանքների նշումներ > Ավելացնել ապրանքի նշումներ:
1)Ազատ նշումներ կետը թույլ է տալիս մուտքագրել ցանկում չեղած նշումներ պատվեր հավաքելիս:
2)Պահպանել ազատ նշումներ կետը պահպանում է ազատ նշումները
Նշումներ բաժնում ավելացնում ենք նշումների անվանումները:
Առկա է բաժնում ընտրում ենք նշումների առկայությունը կոնկրետ ապրանքի, ապրանքների խմբի կամ բոլոր ապրանքերի: