Գույքագրում փաստաթղթով կատարվում է բաղադրիչների գույքագրում: Հարկավոր է կատարել փաստացի հաշվարկ տվյալ պահեստի ամբողջ բաղադրիչների կտրվածքով և այնուհետև մուտքագրել համակարգ:

Գործողություններ > Գույքագրում:

Նշել գույքագրման ամսաթիվը, ընտրել պահեստը, [Բաղադրիչներ] բաժնում նշել բաղադրիչների  քանակը, [Կերակրատեսակներ] բաժնում նշել առկա կերակրատեսակների քանակը: [Արդյունք] բաժնում կարող եք տեսնել գույքագրումից հետո և առաջ եղած բաղադրիչների քանակը: 

Որպեսզի փաստաթուղթը հաստատվի հարկ է նախ հաստատել ելքի և մուտքի փաստաթղթերը, և միայն դրանց հաստատումից հետո հնարավոր կլինի հաստատել գույքագրման փաստաթուղթը: Այս հաստատումները կատարելու ժամանակ ցանկալի է որպեսզի ուրիշ օգտագործողներ չօգտագործեն ծրագիրը և հարկավոր է այս 3 հաստատումները կատարել անմիջապես իրար հետևից: 

Գույքագրման փաստաթղթի հաստատումից հետո տվյալ պահեստում մնացորդը հավասարվում է մուտքագրված փաստացի մնացորդին: Հաշվետվություն կոճակով կարելի է տեսնել մնացորդների շարժը այս գույքագրումից հետո:

 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2018 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62, +(374) 95 88-02-62