Կերակրատեսակների մուտքագրում
Մենյուի Խմբագիր
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ապրանքների մուտքագրման համար հարկավոր է մուտքագրել ապրանքների կատեգորիա և բաղադրիչները (հնարավոր է նաև ապրանքի մուտքագրումը առանց բաղադրիչների): Դրանից հետո պետք է մուտքագրվի ապրանքը և այն ավելացվի մենյուի մեջ:
Գլխավոր մենյու > Կառավարել > Ապրանքներ> Կատեգորիաներ >Ավելացնել Կատեգորիա
Լրացնել կատեգորիայի անվանումը: Նշել այդ կատեգորիայի ապրանքները բարից են թե ոչ: Այս պարամետրը շատ կարևոր է, քանի որ հետագայում բաղադրիչների հաշվարկը կատարվելու է կախված այս արժեքից ապրանքը պատրաստվել է բարում թե խոհանոցում:
- Բաղադրիչների մուտքագրում
Գլխավոր մենյու > Կառավարել > Ապրանքներ> Բաղադրիչներ>Ավելացնել Բաղադրիչ
Լրացնել ավանումը, ընտրել չափման միավորը և կրիտիկական քանակը: Ցանկության դեպքում կարելի է բաղադրիչները բաժանել խմբերի օրինակ՝ մսեղեն, ձկնեղեն և այլն:
- Ապրանքների մուտքագրում
Գլխավոր մենյու > Կառավարել > Ապրանքներ> Ապրանքների ցանկ>Ավելացնել Ապրանք
Լրացնել անվանումը, այլ անվանումը: Այլ անվանումը օգտագործվում է այն դեպքերում երբ հարկավոր է տպել հաշիվները երկու լեզվով: Ընտրել կատեգորիան: Ավելացնել բաժինները, որոնք որոշում են ապրանքի գինը: Բաղադրատոմսի մեջ պետք է ավելացնել բաղադրիչները և նրանց քանակները մեկ բաժնի համար: Վաճառքի ժամանակ բաղադրիչները կպակասեցվեն տվյալ պահեստից ըստ բաղադրատոմսի:
- Մենյու
Գլխավոր մենյու > Կառավարել > Ապրանքներ> Մենյուի ցանկ> Խմբագրել Մենյու
Ձախ մասում տրված է մենյուի կատեգորիաների ցուցակը, փակագծում տրված է տվյալ կատեգորիայում եղած ապրանքների քանակը: Նկատենք, որ այդ կատեգորիաները կարող են համընկնել ապրանքի կատեգորիաների հետ, կարող են նաև լինել լրիվ տարբեր ապրանքի կատեգորիաներից:
Այստեղ հնարավոր է ավելացնել, ջնջել, խմբագրել մենյուի կատեգորիաները,այնպես էլ ապրանքներ ավելացնել կամ պակասեցնել կատեգորիաներից:
Կատեգորիայի մեջ ապրանք ավելացնելու համար հարկավոր է կանգնել այդ կատեգորիայի վրա և սեղմել Խմբագրել կատեգորիայի ապրանքները կոճակը: Կբացվի Ապրանքների ցանկ պատուհանը՝
Ապրանքների ցանկից (Ձախ մաս) նշում ենք ապրանքը (1), սեղմում ենք >> կոճակը (2) դրանից հետո ապրանքը կհայտնվի ընտրված ապրանքների ցանկում: Հնարավոր է ֆիլտրել ապրանքները որոնել դաշտի միջոցով: Արդեն իսկ ընտրված ապրանքները կարելի է մենյուից հանել աջ մասից տեղափոխելով ձախ մաս: