Պատվերի հավաքում և վճարում

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Պատվերների հավաքման համար՝

Գլխավոր մենյու > POS

Կախված պահեստի և սեղանների տիպից կբացի սեղանների դիտումը, որը կարող է ունենա հետևյալ տեսքը՝

 Ընտրում ենք այն սեղանը, որի վրա հարկավոր է հավաքել պատվերը: 

Աջ մասում գտնվում է մենյուի կատեգորիաները և մենյուն, ձախ մասում հավաքված պատվերը: Պատվերը հավաքելուց հետո սեղումում ենք [Դուրս գալ] կոճակը, որից հետո խոհանոցի և բարի տպիչների վրա կտպվի համապատասխան պատվերները և էկրանին կերևա սեղանների ցուցակը: Սեղանների գույները տարբերվում են կախված նրանց վիճակից: Սեղանները կարող են լինել 3 վիճակի՝ ազատ, զբաղված և բլոկ ընկած (հաշիվը տպելուց հետո է բլոկ ընկնում): 

Էկրանի ձախ մասում կան հետևյալ կոճակները ՝ [Փոխել սեղան], [Ընտրել հաճախորդ], [Հաշվի նշումներ] և հնարավոր է տպելու կոճակները:  Պատվերի տողերից նշելուց հետո այդ կոճակները փոխվում են՝

 

 Այդ կոճակներն են ՝ [Նվեր] (հնարավոր է կատարել նվեր յուրաքանչյուր տող), [Անվավեր] , [Տեղափոխել],[Գինը փոխել] (հնարավոր է փոխել յուրաքանչյուր ապրանքի գինը, եթե տվյալ օգտագործողը ունի գին փոխելու իրավունք) և [Բաղադրատոմս] (ցույց է տալիս տվյալ ապրանքի բաղադրատոմսը): 

Երբ հարկավոր է հաճախորդից ստանալ վճարում սեղմում ենք [Վճարել] կոճակը: Կբացվի վճարման էջը՝

 

Հնարավոր է կատարել 2 տեսակի զեղչ՝ քարտով կամ ձեռքով (ցանկացած տոկոս): 

     1. Քարտով զեղչ կատարելու համար հարկավոր է նախապես մուտքագրել զեղչի քարտեը: Մինչև հաշվի տպելը զեղչի քարտը անցկացնում ենք քարտ կարդացող սարքով վճարման էջում և համակարգը կկատարի զեղչ նախօրոք մուտքագրված քարտի տոկոսով: Եթե հարկավոր է չեղյալ համարել քարտով կատարված զեղչը ՝ [Զեղչի քարտի ID] դաշտը դատարկ թողնելով սեղմում ենք [Մուտքագրել քարտը] կոճակը:

    2. Ձեռքով զեղչ կատարելու համար պետք է հավաքել զեղչի տոկոսը և սեղմել [Զեղչ %] կոճակը: Տվյալ զեղչը չեղյալ անելու համար հարկավոր է ուղղակի սեղմել  [Զեղչ %] կոճակը:

Հաշվի գումարը ստանալու համար հարկավոր է վճարված դաշտում մուտքագրել ստացվելիք գումարը ս սեղմել վճարման տիպը (Կանխիկ,Կրեդիտ Քարտ և այլն):  Հնարավորություն կա հաշվի գումարը ստանալ մաս-մաս, տարբեր վճարման տիպերով: 

Buy cheap web hosting service where fatcow web hosting review will give you advices and please read bluehost review for more hosting information.

Copyright ©  2006 - 2024 , Gregsys Inc. All Rights Reserved. Phone +(374) 93 88-02-62

hacklink al fethiye escort hack forum organik hit